Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Իսլանդական էֆեկտը

Իսլանդական էֆեկտը
23.06.2016 | 11:22

Սենսացիայի հեղինակ դարձավ Իսլանդիայի ընտրանին: Հաղթելով ավստրիացիներին՝ (2:1)՝ Եվրոպայի առաջնության նորեկը դուրս եկավ փլեյ օֆ: Ընդ որում՝ երկրորդ տեղով: Մեկ ութերորդում նրա մրցակիցը կլինի Ֆրանսիայի ընտրանին: Ամենայն հավանականությամբ հենց այս փուլում էլ կավարտվի իսլանդացիների էյֆորիան, բայց թե բոլոր դեպքերում այն արդեն իսկ կերտել է նոր պատմություն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1327

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ